կարևոր
331 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-07 17:42
Քաղաքական

Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է գալիք ընտրությունը, և դրա արդյունքից է կախված լինելու Ադրբեջանի վարքագիծը․ քաղաքագետ

«Այս ընտրությունների արդյունքում քվեաթերթիկի վրա կարելի է գրել՝ «լինելու է Սևան, թե Գոյչա»։ Շատ պարզ ձևակերպում, որը ընտրողին հասցնելու համար մեզանից հսկայական ջանք է պահանջելու»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով իշխանությունների կարգախոսին, թե «Կա՛մ մենք կհաղթենք՝ կլինի խաղաղություն, կա՛մ մենք կպարտվենք՝ կլինի պատերազմ»։

«Այն շատ ստոր սուտ է, բայց եկեք համաձայնենք, որ ունի կենսունակության որոշակի պոտենցիալ»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Ըստ քաղաքագետի՝ այս ընտրությունները ներհայաստանյան գործընթացների մասին է, այլ ոչ թե միայն արտաքին, կամ նրա մասին, թե արդյո՞ք ուզում ենք ապրել գաղտնալսումների և ամեն օր քաղաքական ձերբակալությունների Հայաստանում, թե ավելի ժողովրդավար և կանխատեսելի երկրում, կամ թե ուզո՞ւմ ենք Եկեղեցին լինի գաղափարական կենտրոն, թե գռեհիկ հարձակումների թիրախ։

«Ընտրողին պետք է հասցնել, որ այս ընտրությունները իր կյանքի մասին է, եթե իր կյանքի նորմերն իրեն չի բավարարում,ապա կարող է գնալ, քվեարկել ցանկացածին, բացի այս իշխանությանը»,-ասաց Հովհաննիսյանը և, նկատելով որ այս ընտրությունները ազդելու են ադրբեջանցիների վարքագծի  վրա, հավելեց. «Այս ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է»։