Փոխարժեքներ
02 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.34 |
EUR | ⚊ | € 450.5 |
RUB | ⚊ | ₽ 4.6984 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փարաքարի համայնքի նոր ղեկավարի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ Նման որոշում կայացվել է Փարաքարի ավագանու այսօրվա նիստի ընթացքում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Մենք առաջիկայում կհրապարակենք խմբակցության կողմից առաջադրվող թեկնածուի անունը։ Հաշվի առնելով այն, որ մեր թիմը մեծամասնություն է կազմում՝ կշարունակենք համայնքի կառավարումը՝ հաշվի առնելով Վալոդյա Գրիգորյանի ծրագրերը, նպատակները՝ առաջին հերթին նաև իր հիշատակը վառ պահելու տեսանկյունից, ինչը մեզ համար շատ կարևոր է»։
Առաքելյանը նաև հայտնեց, որ թեկնածուի վերաբերյալ այդ պահին թիմում կան քննարկումներ, սակայն դեռ վերջնական հստակեցումների կարիք կա։ «Կարևոր է, որ այդ անձն ընտրվի ամբողջ թիմի համախոհությամբ՝ հաշվի առնելով, որ այնտեղ թիմակիցներն են շատ ծանր վիճակում։ Շատ դժվար է Վալոդյայի մահից օրեր անց վերականգնվել և քաղաքական քննարկումներ ունենալ։ Դրա համար թիմը բավական ծանր վիճակում է գտնվում։ Բայց նաև հասկանում ենք, որ ամեն բան անելու ենք, որ շարունակենք աշխատանքները»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: