|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո անգլիական ակումբի մարզիչը խոսել է հանդիպման մասին:
«Վատ արդյունք չէ մեզ համար: Հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր պահեր եղան: Երկու թիմերն էլ դարպասը գրավելու հնարավորություններ ունեին: Ռոնալդույի խփած գոլը շատ գեղեցիկ էր: Նա ցատկեց և գլխի հիանալի հարվածով գրավեց դարպասը: Սակայն այս խաղը հոգեբանորեն շատ ճնշող էր նրա համար: Այժմ նա մեր հանդերձարանում է և զրուցում է տղաների հետ: Ուրախ եմ, որ նա այսպիսի ֆուտբոլիստ է դարձել: Թե երկու թիմերից ո՞րը կշարունակի պայքարը, հիմա ասել դժվարանում եմ: Երկուսն էլ հավասար հնարավորություններ ունեն»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: