|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Պատմության մեջ սա մեր վատագույն խաղն էր։ Իմ թիմը երբեք նման հաշվով չէր պարտվել։ Նույնիսկ, երբ ես էի խաղում, չէի մտածում, որ կարելի է պարտվել 1։6 հաշվով։ Ռիո Ֆերդինանդը և Պատրիս Էվրան իրենց ունեցած փորձի հաշվին պետք է ավելի լավ խաղ ցուցադրեին պաշտպանության գոտում։ Մենք շարունակում էինք գրոհել, չնայած, որ ավելի լավ կլիներ սթափ հասկանալ իրավիճակը:
Մեզ համար անհաջող օր էր, բայց հունվարին ամեն ինչ լավ կլինի։ Իհարկե, այս արդյունքը կազդի մեր խաղի վրա։ Հանդերձարանում բոլորը հուսալքված էին։ Եվս մի կարևոր հանգամանք կա` մրցաշրջանի ավարտին խփած և բաց թողած գոլերի քանակը: Անցած մրցաշրջանում դա մեր օգտին էր։ Այս առաջնությունում այնքան էլ համոզված չեմ»,- եզրափակել է կարմիր սատանաների մարզիչը: