|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության` «Լիվերպուլի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին հրաժարվել է մասնակցել խաղից առաջ անցկացվող ավանդական մամուլի ասուլիսին, հաղորդում է ESPN-ը:
Շոտլանդացին չի ցանկացել շփվել նաև ակումբի հեռուստաալիքի հետ: Այս կերպ նա արձագանքել է Ֆուտբոլային ասոցիացիայի կողմից ներկայացված մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության 18-րդ տուրի` «Չելսիի» հետ հանդիպումից հետո (1:2) կասկածի տակ էր դրել մրցավարի արդարությունը, ինչի հետևանքով էլ նկատողություն էր ստացել: