|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Սա պաշտոնը ստանձնելուց հետո կլինի նրա առաջին շրջագայությունը արտերկիր, հաղորդում է «Ամերիկայի ձայն»–ը։
Ինչպես հայտնել են Պենտագոնից, Մեթիսի այցը Ճապոնիա եւ Հարավային Կորեա թույլ կտա պաշտպանության նախարարին հասկանալ, թե ինչն է մտահոգում ԱՄՆ–ի ամենամոտ ռազմական դաշնակիցներին։
Փորձագետները համարում եմ, որ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում ամենաբարձր մակարդակով կայանալիք հանդիպումների ընթացքում Պենտագոնի ղեկավարը փորձելու է հանգստացնել դաշնակիցներին, քանի դեռ ԱՄՆ–ի նոր վարչախումբը հստակեցնում է իր մարտավարությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։