կարևոր
355 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-07 17:39
Քաղաքական

Այո, հաջորդ ընտրությունն իրական խաղաղություն ունենալու հնարավորության մասին է․ Արտակ Զաքարյան

Այո, հաջորդ ընտրությունն իրական խաղաղություն ունենալու հնարավորության մասին է․ Արտակ Զաքարյան

«Այս իշխանությունների 7 տարիների գործողությունները համաշխարհային քաղաքականության մոտ բերել է  հստակ պատկերացում, որ սրանք մորթապաշտ քաղաքական ուժ են»,- «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ըստ նրա՝ այս պայմաններում Հայաստանի պետականության գոյությունը զուտ պայմանավորված է այն բանով, որ Հարավային Կովկասում գերտերությունների պայքարը չի ավարտվել, իներցիայի ուժով Հայաստանը գոյություն ունի։

«Արցախը  կորցնելուց, Արցախը պոկելուց հետո Հայաստանի անվտանգայի միջավայրը շատ թուլացել է»,- ասաց նա։

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մեզ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել  Զինված ուժերի առջև դրված խնդիրները։  

«Նիկոլը վերջերս տգիտությունը  ի ցույց դնելով ասում է՝ պետք է  մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալու, որ  մարտունակը վերաբերում է  բանակին,  պաշտպանունակը՝ պետությանը։ Երկու տարբեր բաներ են, իրար հետ անհամեմատելի բաներ»,- ասաց  նա։

Զաքարյանը նշեց, որ այս իշխանությունները հենց խոսում են բանակի մասին, ասում են՝ այսքան աշխատավարձ են ստանում,  այսինքն՝ «փողով է չափվում»։  

Մանրամասն՝ տեսանյութում։