|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հոկտեմբերի 16-ին մեկ ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը։
Փաստաբան Պետրոս Պետրոսյանը Տեր Գարեգինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
«Բողոքը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում, այսօր ակնկալվում է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթի շրջանակներում դատարանի որոշման հրապարակում»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Տեր Գարեգինի փաստաբանը։
Պետրոսյանը մեծ անկնկալիքներ ունի, որ բողոքը կբավարարվի ու Տեր Գարեգինն ազատ կարձակվի։
Ավելի վաղ փաստաբան Պետրոսյանը հայտնել էր, որ Տեր Գարեգինի նկատմամբ մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում։