կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 12:37
Աշխարհ

Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում

Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում

Անցած մեկ օրվա ընթացքում իսրայելական զինվորականները մի շարք օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում։ Մի քանի բնակավայրերում նաև պայթյուններ են իրականացվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

Նրա խոսքով` իսրայելական ավիացիան գրոհել է Ալ-Հուջեյր և Ալ-Սլուքի հովիտների շրջանները, ինչպես նաև Շակրա և Այտարուն բնակավայրերի ծայրամասերը։

Միաժամանակ հրետանային հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր և թաղամասեր, այդ թվում՝ Մանսուրին, Նաբաթիա ալ-Ֆաուքան, Մաջդալ Զունը, Բարաշիտը և Բեյթ Յահունը։ Հարվածներ են հասցվել նաև Զիբքին, Հոդեյդա, Վադի Զիբքին և Զաուտար ալ-Շարքիայի շրջաններին։

Բացի այդ, աղբյուրի պնդմամբ, իսրայելական զինուժը մի շարք հզոր պայթյուններ են իրականացրել Արնունում, Հուլայում և Մանսուրիում: Հրազենից կրակել են Քֆար Շուբա շրջանին և Մանսուրիի ծայրամասերին: