Միասին կարող ենք
կարևոր
940 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 21:37
Աշխարհ

Նեթանյահուն Լիբանանի հարավում հայտարարել է՝ Իսրայելը չի հեռանա մինչև սպառնալիքի վերացումը

Նեթանյահուն Լիբանանի հարավում հայտարարել է՝ Իսրայելը չի հեռանա մինչև սպառնալիքի վերացումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում իսրայելական զորքերին։ 

«Եթե դուք սպառնալիք հայտնաբերեք ձեր անվտանգությանը, ձեր կյանքին կամ ձեր ընկերների կյանքին՝ գործե՛ք։ Մի՛ սպասեք։ Գործե՛ք։ Սա խիստ և անվերապահ հրաման է»,- հայտարարել է Նեթանյահուն։

Ինչպես գրում է The Times of Israel-ը, այցը տեղի է ունեցել, երբ Իսրայելն ու Լիբանանը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնեցրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում՝ Լիբանանի հարավային մասում «Հըզբոլլահի» հաստատված զինաթափման դիմաց։