|
Փոխարժեքներ
01 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում մոտավորապես 40 թիրախներ են խոցել անցած 24 ժամվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել և ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 ենթակառուցվածքային օբյեկտներ Լիբանանի հարավի տարբեր շրջաններում։ Խոցված թիրախների թվում են հրամանատարական կենտրոններ, ռազմական կառույցներ և լրացուցիչ օբյեկտներ»,- նշված է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Կառույցը նաև հայտարարել է, որ հաջողվել է «որսալ» մի քանի կասկածելի օդային թիրախներ՝ կասեցնելով դրանց անցումը Լիբանանից Իսրայել։ Բացի այդ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը օդային թիրախ են խոցել Լիբանանի հարավում։