|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակին հրաման է տրվել առաջ շարժվել և ընդլայնել հարավային Լիբանանի տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը՝ «հրետակոծությունից պաշտպանվելու համար»։
Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթի փոխանցմամբ՝ Լիբանանի բանակը իր որոշ ստորաբաժանումներ դուրս է բերել Իսրայելի հետ սահմանի Այթա ալ-Շաբ տարածքում գտնվող հենակետներից։
«Լիբանանյան բանակը իր ուժերը դուրս է բերում Այթա ալ-Շաբի, ալ-Քավզախի, Դեբելի, Ռամիայի, Այն Իբլի և Ռմեյշի սահմանային դիրքերից՝ Այթիտա նահանգի ռազմաբազայի ուղղությամբ», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ գրում է թերթը։