|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» տասնյակ հրթիռային կայանքներին և հրամանատարական կենտրոնին, որտեղից «Հըզբոլլահը» գործում էր Լիբանանի հարավում: Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:
«Այսօր առավոտյան Գալիլեայի ուղղությամբ արձակված հրթիռը Իսրայելի և Լիբանանի միջև փոխըմբռնման բացահայտ խախտում է և ուղղակի սպառնալիք է Իսրայել պետության քաղաքացիների համար: Համաձայնագրի պահպանման պատասխանատվությունը կրում է Լիբանանի պետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ իր քաղաքացիներին պաշտպանելու համար Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել այնպես, ինչպես պահանջվում է: