|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լիբանանի հարավում՝ Նաբատիա շրջանի Քֆար Դաջջալ գյուղաքաղաքում, հունիսի 24-ին իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մի մեքենայի, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը երկու հրթիռով թիրախավորել է մեքենան՝ հանգեցնելով պայթյունի և մարդկային զոհերի։ Հրշեջներն ու շտապօգնության աշխատակիցները շտապել են դեպքի վայր։
Գործակալությունը նշել է, որ առավոտից իսրայելական անօդաչու թռչող սարքերը թռչում են Նաբատիա շրջանի վրայով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը կատարել է մոտ 3000 խախտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 209 մարդ, վիրավորվել՝ 504-ը։