|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, վիրավորվել է 38-ը։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Յոթ զոհված բնակիչների մարմիններ են ընդունվել Գազայի հիվանդանոցներ, իսկ 38 վիրավորներին, այդ թվում՝ կանանց և երեխաների, բուժօգնություն է ցուցաբերվել», -ասվում է հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ից ի վեր հրադադարի ռեժիմի սկզբից հետո Իսրայելի օդային հարվածների և հրետանային կրակոցների հետևանքով զոհվել է 1415 մարդ, ևս 4953-ը վիրավորվել է։
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման զոհերի ընդհանուր թիվը հասել է 74016-ի, իսկ վիրավորների թիվը՝ 175068-ի։