|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելական կողմի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 6 մարդ: Այդ մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կիդրան. տեղեկացնում է РИА Новости-ն: Նա հավելել է, որ 25 պաղեստինցի վիրավորվել է:
Իսայելական կողմից զոհվել է մեկ փոխգնդապետ, վիրավորվել` 50 մարդ:
Իսրայելի բանակն ավելի վաղ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված մոտ 150 օբյեկտի, այդ թվում` «Ալ Աքսա» հեռուստաընկերությանը և նախկին հյուրանոցի շենքի, որը, ինչպես նրանք են պնդում, ՀԱՄԱՍ-ն օգտագործել է «ահաբեկչական նպատակներով»: ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, մոտ 400 հրթրռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Ավելի վաղ Աբասը կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել իրավիճակին: