|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
ԿԸՀ-ն պատգամավորի ևս 2 թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ բավարարել է․
Քրեական հետապնդումներ կհարուցվեն նաև Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի նկատմամբ։
«Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները»-,նշեցին դատախազությունից:
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները «Հայաստան» դաշինքի 2 թեկնածուների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ։
Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ղազինյանի խափանման միջոցի հարցը։