Միասին կարող ենք
կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-13 16:02
Տարածաշրջան

Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հուլիսին

Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հուլիսին

Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-9-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Մասնավորապես հաղորդվում է, որ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին՝ կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։

Ալի Խամենեիի հուղարկավորության վերջնական արարողությունը կանցկացվի հուլիսի 9-ին Իմամ Ռեզայի դամբարանում՝ Մաշհադ քաղաքում։

Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվել է։Հուղարկավորության արարողությունը նախատեսված էր սկսել մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 22:00-ին։ Նրա հրաժեշտի արարողությունը պետք է տևեր երեք օր ու երեք գիշեր։

Կազմակերպիչները հայտարարել էին, որ Խամենեիի հուղարկավորության արարողությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, մինչև պատրաստ կլինեն դրա համար անհրաժեշտ բոլոր օբյեկտները և ենթակառուցվածքները։Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված առաջին հարվածների ժամանակ։