Միասին կարող ենք
կարևոր
1150 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 20:23
Տարածաշրջան

Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար

Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մարմինը, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով, կտեղափոխվի Իրաք, որտեղ շիա մուսուլմանների համար կկազմակերպվեն հրաժեշտի արարողություններ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման շտաբի քարտուղար Ալի Աքբար Փուրջամշիդիանը պարզաբանել է, որ այաթոլլայի մարմինը Իրաք կուղարկվի հուլիսի 8-ին։

Իրաքի Քերբելա և Նաջաֆ քաղաքները, ուր հերթականությամբ կտեղափոխվի Ալի Խամենեիի մարմինը, շիաների համար համարվում են սրբազան վայրեր։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության այլ առանցքային գործիչներ։

Հունիսի 13-ին Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը տեղեկացրել էր, որ Խամենեիի հետ հրաժեշտ տալ հնարավոր կլինի հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին՝ Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղումում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։