|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Թեհրանի օդային տարածքը կփակվի երկուշաբթի օրը՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։
«Երկուշաբթի օրը՝ հեղափոխության գերագույն առաջնորդի մարմնի հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, և որևէ թռիչք չի իրականացվի», – Շիրուդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։
Հիշեցնենք՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը՝ հրաժեշտի արարողությունը և հուղարկավորության արարողությունը տեղի կունենան Թեհրանում հուլիսի 4-ից 6-ը, հուղարկավորության արարողությունը Ղոմում՝ հուլիսի 7-ին, իսկ հուղարկավորությունը՝ Մաշհադում՝ հուլիսի 9-ին։