կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 23:38
Աշխարհ Տարածաշրջան

Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ դագաղի մոտ հոգեհանգստյան աղոթքը կատարել է հանգուցյալի ավագ որդին՝ Սեյեդ Մուստաֆա Հոսեյնի Խամենեին։
Ինքը՝ Մոջթաբա Խամենեին, փետրվարի 28-ին ԱՄՆ-ի հարվածից հետո հանրության առաջ չի երևացել։ Ըստ մի շարք աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով նա վիրավորվել է։

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել աշխարհի շուրջ 30 երկրի առաջնորդներ։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրաքում Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 10 մլն մարդ։