|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իրանական ընդդիմադիր IranWire-ը, հղում անելով նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմին մոտ գտնվող երկու անանուն աղբյուրների, հայտնում է, որ գերագույն առաջնորդի պաշտոնում դիտարկվող Մոջթաբա Խամենեին, հնարավոր է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պաշտոնական հաստատում առայժմ չկա։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել էր նրա հայրը՝ Ալի Խամենեին, Մոջթաբա Խամենեին չի հանդիպել կառավարության անդամների հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ բարձրագույն իշխանական օղակներում շրջանառվում են լուրեր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքըյանը նշել էր, որ ներկայումս Խամենեիի հետ փոխգործակցությունը «շատ դժվարացված է»։