Միասին կարող ենք
կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-17 10:13
Աշխարհ

Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի

Հույս ունեմ, որ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը. Էսմայիլ Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նա կարգին է: Համոզված եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և հույս ունեմ, որ շատ շուտով նա հանդես կգա հանրությանն ուղղված ևս մեկ ուղերձով»,- հայտարարել է նա NDTV հեռուստաալիքին:

Երկուշաբթի օրը Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կհայտնվի այն ժամանակ, երբ նա և իր գրասենյակը հարմար գտնեն: