Միասին կարող ենք
կարևոր
1387 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-01 20:21
Աշխարհ

Մեդվեդևն Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

Մեդվեդևն Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին՝ կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված առաջին հարվածների ժամանակ։