|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Զարմանալի բան է կատարվում. Հայաստանը համաձայնում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովը, սակայն վերջում պարզվում է, որ վեհաժողովը «գողանում են»: Գողանում է ոչ թե Բրյուսելը, այլ Կիևի ռեժիմի ղեկավարը:
Արդյունքում` Երևանը վերածվում է բեմի, որտեղից հնչում են Մոսկվային ուղղված սպառնալիքներ:
Վոլոդիմիր Զելենսկին, չկորցնելով պահը, վեհաժողովի ժամանակ հայտարարեց, թե ուկրաինական դրոնները կարող են ռմբակոծել Հաղթանակի շքերթը: Այսինքն, պաշտոնական մակարդակով քննարկվում է ահաբեկչություն: Եվ ի՞նչ պատասխան Երևանից: Լռություն, ավելին Հայաստանը ստորագրում է մի հռչակագիր, որտեղ Ռուսաստանը կոչվում է ագրեսոր:
Նիկոլ Փաշինյանը, կարծես, մոռացել է, որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, որ հայ գյուղացու խնձորն ու ծիրանը գնում են ռուսական շուկա, որ միլիարդավոր դոլարներ հոսում են արտերկրից հենց Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ:
Ինչի՞ կհանգեցնի այս ամենը:
Հայաստանը վերածվում է հակառուսական ռազմական հարթակի: Արտահանումն ընկնում է: Տնտեսությունը փոքրանում է, իսկ սահմաններն ավելի խոցելի են դառնում: Մնում է միայն հարցնել. արդյո՞ք Երևանում հասկանում են, որ դիվանագիտությունը «երես թեքելը» չէ, իսկ աշխարհաքաղաքականությունը ցանկությունների շքերթ չէ: Կարծես թե` ոչ: