|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է. «ԵՄ ղեկավարների երևանյան հավաքն ընդհանրապես կապ չուներ Հայաստանի հաջողության հետ, այլ դա.
1. Թուրքիայի և Ադրբեջանի լիակատար հաղթանակն էր Հայաստանի նկատմամբ։
2. Եվրոպայի խոստովանությունը, որ ինքն է ակտիվ մասնակցել Արցախի բռնազավթման ու հայաթափման պլանավորմանն ու իրականացմանը։
3. Եվրոպայի ծրագիրն էր Հայաստանը հակառուսական թատերաբեմ սարքելու, նոր Ուկրաինա դարձնելու և թուրքական աշխարհի մեջ ներքաշելու համար։
Հայ ժողովուրդը որևէ կապ չունի մայիսի 2-5-ը Հայաստանում տեղի ունեցած եվրոպական հավաքների հետ, չի կիսում Եվրոպայի քայքայիչ նպատակները։
Եթե Եվրոպան կողմ է տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը' ողջունելով Ադրբեջանի հետ թվացյալ խաղաղությունը, ապա ինչո՞ւ է Հայաստանը ներքաշում Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ։
Եվրոպան երեսպաշտ ու թշնամական ծրագրեր է անում Հայաստանի նկատմամբ և խորապես թքած ունի հայ ժողովրդի անվտանգության վրա։ Իսկ հայ ժողովուրդը չի ուզում Ադրբեջանի հետ հաշտության դիմաց թշնամանալ Ռուսաստանի հետ»։