|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ, հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը։
Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչև սեպտեմբերի 1-ը: Կազմակերպիչների խոսքով՝ չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, բայց համավարակով պայմանավորված տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։ «Հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում՝ որոշեցինք այս տարի ևս անցկացնել փառատոնը։ Այս տարի 85 երկրից ներկայացված 3000-ից ավել հայտից ընտրվել է 63 ֆիլմ 23 երկրից։ Միջոցառումներից որոշները անցկացվում են օնլայն հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ», - նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Նշենք, որ կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ և պահպանում սոցիալական հեռավորություն։