Միասին կարող ենք
կարևոր
1555 դիտում, 10 ժամ առաջ - 2026-05-05 19:15
Աշխարհ

Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ռումինիայում վարչապետ Իլիե Բոլոժանի կառավարությունը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց հետո։
Որոշմանը կողմ է քվեարկել ավելի քան 280 պատգամավոր. սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է, որն արտացոլում է քաղաքական ճգնաժամի մասշտաբները։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, կառավարությունը փաստացի կաթվածահար էր եղել իշխող կոալիցիայի պառակտումից հետո։ 

Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում էր գնաճի, ավելացված արժեքի հարկի բարձրացման և բնակչության կենսամակարդակի վատթարացման մեջ։ 

Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները: Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու:

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ժամկետից շուտ ընդհատել է արտասահմանյան այցը Հայաստան և վերադառնում է Բուխարեստ՝ հետագա քաղաքական իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար։