Միասին կարող ենք
կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 13:35
Հասարակություն

Բլոգերը հրապարակել է Կիրանցի դպրոցի բունկերի կադրերը․ Լիլիթ Գալստյանը դիմեց նախարարին ու գլխավոր դատախազին

«Կիրանցում և Կիրանցի դպրոցում ինչ-որ բլոգեր է հայտնվել, որը չգիտես ինչպես, ինչ միջոցներով և ճանապարհով հայտնվել էր նաև դպրոցի բունկերում, որը, ըստ էության, պաշտպանության ենթակա օբյեկտ է և ես կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա և խնդիր կա։ Իհարկե դա համեմել էր քարոզչությամբ՝ խաղաղության քարոզչությամբ։ Մտնել Կիրանցի դպրոց, նկարահանել այդ սենյակները, որոնք նախատեսված են հնարավոր հարձակման ժամանակ երեխաների անվտանգության համար՝ պարզապես անթույլատրելի է, որքան էլ դա ծածկված էր խաղաղության քարոզի ներքո»,- դիմելով ԿԳՄՍ նախարարին և գլխավոր դատախազին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։