Միասին կարող ենք
կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 14:17
Տարածաշրջան

Սամցխե-Ջավախքի շրջանում 10 000 ԱՄՆ դոլարի չափով կեղծ գումար իրացրած օտարերկրացին ձերբակալվել է

Սամցխե-Ջավախքի շրջանում 10 000 ԱՄՆ դոլարի չափով կեղծ գումար իրացրած օտարերկրացին ձերբակալվել է

Vector News-ը գրում է․ «Վրաստանի ֆինանսների նախարարության քնչական ծառայության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, կեղծ խոշոր չափի գումարի իրացման փաստով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով, Սամցխե-Ջավախքի շրջանում իրացրել է ընդհանուր 10 000 ԱՄՆ դոլարի չափով կեղծ գումար՝ 100 հատ 100-դոլարանոց կեղծ թղթադրամ, ինչպես նաև 350 եվրոյի չափով կեղծ գումար։

Քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են։

Քննությունը իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով»։