Միասին կարող ենք
կարևոր
1846 դիտում, 2 ժամ առաջ - 2026-05-05 20:57
Հասարակություն Քաղաքական

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում…

Անդրադարձեք.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսպես միայնակ, գերազանցիկի պես շուտ գալով, անտեսված նստած է Գյումրիում, սպասում է, որ Մակրոնն իր հովանավորյալների հետ գա, որ համերգին ներկա լինի։

Վերադասն էլ (իրենց իսկ փոխած օրենքով հիմա նա ՊՆ առաջին տեղակալն է) Հայաստանում չէ։

Առավոտյան էլ Ռազմական ոստիկանությունում էր Ասրյանն արհամարհվել, երբ ՌՈ օրվա կապակցությամբ, նրան զեկուցում էր ոչ թե իր ենթակա պետն, այլ՝ մեկ այլ սպա (լուսանկարում)…

Ուրացան անցյալն ու զինակիցներին, Արցախի Պաշտպանության բանակը եւ շարունակում են նվաստանալ…»։