|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Հայաստան» դաշինքի կողմից՝ որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Լուսինե Քարամյանը գրում է․
«Երեկ ԱԺ ամբիոնից Վահագն Ալեքսանյանը վրդովված հարցնում էր ընդդիմությանը, թե՝ «ու՞մ տղերքի կյանքի գնով, ՀՀ–ի ո՞ր մայրերի երեխեքի կյանքի գնով» են կարծում, որ ՀՀ բանակը Արցախի համար պետք է մտներ պատերազմի մեջ:
Մի կողմ թողնելով առհասարակ այս հարցադրման բարոյական կողմն ու քողարկված նպատակները, ուզում եմ հարց ուղղել Վահագն Ալեքսանյանին. երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե ստորագրեր՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեր՝ պատերազմը սկսվելու էր, իրեն հարց ուղղել ե՞ք, թե ՀՀ ո՞ր մայրերի երեխեքի կյանքի գնով, ու՞մ տղերքի կյանքի գնով Նիկոլ Փաշինյանը չփորձեց կանխել պատերազմը, ավելին, հրահրող ու անպատասխանատու հայտարարություններով ավելի մոտեցրեց այն, ինչ է թե իրեն դավաճան չանվանեին: Ուղղել ե՞ք հարց:
Հարցս հռետորական է, որովհետև, հատկապես ձեր վերջին քարոզչական պաստառից հետո (չկա Հայաստան առանց Փաշինյան), չեմ կարծում որ ձեզ մոտ առհասարակ թույլատրված է հարցեր ուղղել ձեր ղեկավարներին»: