Միասին կարող ենք
կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 14:37
Քաղաքական

Անիի կամուրջ, 2028-ի այց և 300 հազար փախստական. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին

Անիի կամուրջ, 2028-ի այց և 300 հազար փախստական. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին

Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովը, որն, իբր, Հայաստանի դիվանագիտական հաղթանակն էր, կրկին ցույց տվեց, թե իրականում ուր է գնում երկիրը: Պատասխանը մեկն է` դեպի Ադրբեջանի գավառ:

Ի՞նչ ենք տեսնում: Նախ, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվում է Անիի կամրջի վերականգնման արձանագրություն: Պատմական Մետաքսի ճանապարհի հատված: Ռազմաքաղաքական առումով սահմանային հսկողության թուլացում, տարածքային ամբողջականության խարխլում:

Նիկոլ Փաշինյանն ուշադիր լսում է Իլհամ Ալիևի «դասախոսությունները»: Ուղղակի` նստում է տեսախցիկի առաջ և լսում: Եվ չի առարկում: Եվ հետո ասում է, որ պատրաստ է 2028-ին մեկնել Բաքու: Դա նման չէ անկախ պետության ղեկավարի պահվածքի:

Բայց ամենավտանգավորը սա չէ: Վարչապետը կրկնում է, թե «Արևմտյան Ադրբեջանի» հարցն այլևս օրակարգում չէ: Բայց Բաքուն պատրաստվում է «դեմոգրաֆիկ յուրացման»: 300 հազար «փախստական» պետք է բնակեցվի հայկական տարածքներում: Սա ցեղային տեղահանություն չէ, այլ ավելի վատ` բնակչության դանդաղ փոխարինում:

Այս ամենը միասին կոչվում է «օսմանականացում»: Գործընթաց, որը սկսվել էր աստիճանաբար, իսկ հիմա ստացել է նոր արագացում: Երևանի իշխանությունները կամավոր դուռը բացում են թուրք-ադրբեջանական էքսպանսիայի առջև:

Հետաքրքիր է` ո՞վ է հաջորդ կամուրջը վերականգնելու: Ո՞ր քաղաքում է լինելու հաջորդ «բարեկամական այցը»: Եվ ամենակարևորը` ե՞րբ է հայ ժողովուրդն արթնանալու այս մղձավանջից: