Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 16:57
Աշխարհ

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների:

«Մենք կտրականապես մերժում ենք ուղիղ բանակցությունները, և իշխանության ղեկավարները պետք է իմանան, որ իրենց գործողությունները ո՛չ Լիբանանին, ո՛չ էլ իրենց օգուտ չեն բերի», - հայտարարել է նա։

Կասեմը նշել է հինգ պայման, որոնք պետք է կատարվեն ուղիղ բանակցությունների մեկնարկից առաջ։

«Ցամաքում, ծովում և օդում ագրեսիայի դադարեցում, Իսրայելի դուրսբերում օկուպացված տարածքներից, բանտարկյալների ազատ արձակում, տեղահանվածների վերադարձ իրենց գյուղեր և քաղաքներ և վերակառուցում», - ասել է նա։

Նա Լիբանանի իշխանություններին մեղադրել է անհիմն զիջումների համար։

«Թշնամին փակուղի է մտել: Այս դիմադրությունը շարունակական է, ուժեղ և անպարտելի», - նշել է նա՝ հավելելով, որ շարժումը չի հրաժարվի իր զենքերից և պաշտպանությունից։

Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսության և չեղյալ հայտարարի Իսրայելի ագրեսիային դեմ հանդես եկող «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի գործունեության նկատմամբ իր արգելքը։