|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.01 |
| EUR | ⚊ | € 422.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.526 |
| GBP | ⚊ | £ 493.33 |
| GEL | ⚊ | ₾ 140.08 |
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նայիմ Կասեմն օգոստոսի 4-ին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները Լիբանանին «ոչինչ չեն բերի, բացի ամոթից, նվաստացումից և հաջորդական փոխզիջումներից»։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Հեռուստատեսային ուղերձում Կասեմն ասել է, որ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը «չի գործել որպես արբիտր, ոչ էլ որպես միավորող դեմք, այլ դարձել է կողմնակալ և պառակտող»։
Անդրադառնալով Սիրիայի հետ հարաբերություններին՝ Կասեմը նշել է, որ դեմ չէ Սիրիայի ղեկավարության հետ հանդիպմանը։
«Չկա որևէ խոչընդոտ, որպեսզի «Հեզբոլլահի» և Սիրիայի ղեկավարության միջև հրապարակային հանդիպում կայանա այն ժամանակ, որը երկու կողմերն էլ նպատակահարմար կհամարեն», – հեռուստաուղերձում հայտարարել է Նաիմ Քասեմը։
Նա ընդգծել է Լիբանանի և Սիրիայի միջև «դրական, եղբայրական և համագործակցային հարաբերությունների» կարևորությունն ու անհրաժեշտությունը։