|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի արձակման հարթակի ոչնչացման մասին, որից շաբաթ գիշեր գնդակոծվել է երկրի կենտրոնը, գրում է РИА Новости-ն։
«Գիշերը Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի կենտրոն։ Այսօր ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի արձակման վայրին, որն օգտագործվել է հրթիռներ արձակելու համար»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զինվորականները հայտնել են, որ Լիբանանից վերջին հարձակումներից մեկի ժամանակ արձանագրվել է մոտ 30 հրթիռ արձակված Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։