|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իսրայելցի զինվորականները վերջին շաբաթների ընթացքում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 200 մարտիկների են ոչնչացրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջուբայլ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մարտերում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Գործողությունների ընթացքում զորքերը շարքից հանել են ավելի քան 900 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ, հայտնաբերել են հարյուրավոր միավոր զենք և մերձամարտում ու օդային հարվածների միջոցով վերացրել են ավելի քան 200 ահաբեկիչների»,- նշված է բանակի տարածած հաղորդագրությունում։