Միասին կարող ենք
կարևոր
1087 դիտում, 7 ժամ առաջ - 2026-04-12 10:53
Աշխարհ

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են

Ապրիլի 12-ին Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։

Բուդապեշտում ընտրատեղամասերը բացվել են ժամը 6:00-ին: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը:

Հիմնական մրցակցությունը վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարած «Ֆիդես» կուսակցության և Պետեր Մադյարի «Տիսա» քաղաքական ուժի միջև է։

Երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս ավելի քան ութ միլիոն քաղաքացիներ կընտրեն 199 պատգամավորի։