Միասին կարող ենք
կարևոր
3007 դիտում, 9 ամիս առաջ - 2025-06-06 16:33
Քաղաքական

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Հայկակ Արշամյանին նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)»։

Հիշեցնենք, որ նախօրեին Արշամյանը հայտնել էր, որ ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և անցնելու է դիվանագիտական ծառայության։