|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ հանդիպեցինք Արմավիրի մարզի բնակիչներին։ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է նախօրեին անցկացված հանդիպումներին։
«Խոսելով օրվա իշխանությունների օրոք ստեղծված կառավարման ճգնաժամի մասին՝ ներկայացրինք այս իրավիճակից դուրս գալու մեր մոտեցումները։ Դրանք վերաբերում են բոլոր ոլորտներին՝ անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր։
Մարզային այցելությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները շատ լավ են պատկերացնում այն մարտահրավերները, որոնց առջև ծառացած է մեր պետությունը։
Անվտանգային սպառնալիքներին վերաբերող հարցերից բացի լսում ենք նաև մտահոգություններ կապված առողջապահության կազմակերպման, անհարկի տուգանքների, սոցիալական բազմաթիվ խնդիրների հետ։
Բոլոր հարցերը կարող են ստանալ լուծումներ իշխանափոխության պարագայում։
Մարզային այցելությունները շարունակվելու են։ Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին խնդիրների բարձրաձայնման, համագործակցության և վստահության համար»։