|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները պետք է պահել եվրոպական քաղաքական ինստիտուտների օրակարգում․ Հայկ Մասնակցում ենք ԵԺԿ քաղաքական համաժողովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Անկախ այն փաստից, որ եվրոպական քաղաքական կյանքը այս պահին գերհագեցած է՝ անհրաժեշտ է մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, մեր հայրենիքի դեօկուպացիա, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների դատապարտում, արժանապատիվ խաղաղության հաստատում, Ցեղասպանության ճանաչում և մի շարք այլ հարցեր) պետք է պահել եվրոպական քաղաքական ինստիտուտների օրակարգում»,- նշել է պատգամավորը: