կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 23:04
Քաղաքական

Սամվել Կարապետյանի վարկանիշը աճում է․ մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն. Կարապետյան

Սամվել Կարապետյանի վարկանիշը աճում է․ մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն. Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. 

«Սա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են։ Հարցումը կատարել է EMPIRICA  և հարցը եղել է ում կընտրեիք եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև:

Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։

Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։

Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ։ Որպեսզի կարողանանք բիզնեսների համար սահմանել զրոյական հարկ, ստեղծել 300․000 նոր աշխատատեղ և իրական տնտեսական վերափոխում իրականացնել, մեզ անհրաժեշտ է իրական իշխանություն և լայն աջակցություն։

Դրա համար դիմում եմ ձեզ. շարունակե՛ք տարածել մեր տեսլականը։

Խոսե՛ք մարդկանց հետ։ Մենք գնում ենք դեպի մեծ հաղթանակ, և դրա համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրը»: