Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-06-06 14:50
Քաղաքական

Թեև ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն չէ, բայց խորհրդարանում շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված ուժը. Արմեն Աշոտյան

Թեև ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն չէ, բայց  խորհրդարանում շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված ուժը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է, որ թեև ՀՀԿ-ն այլևս բացարձակ մեծամասնություն չէ, բայց շարունակում է խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը մնալ: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

 «Մեծամասնության տարբեր տեսակներ են լինում՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակներում` Դաշնակցության հետ, 50+1 ձայնի բացարձակ մեծամասնություն կա, որը մենք ունենինք մինչ այսօր, և կա խորհրդարանական մեծամասնություն, այն է՝ քաղաքական որևէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին։ Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը, այսինքն՝ առաջին ֆրակցիան ձայների քանակով։ Եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկություն են դրսևորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասաց Աշոտյանը։

Նրա ներկայացմամբ` խմբակցությունից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով։ Նա նշեց, որ ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գործադիր իշխանությում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս ՀՀԿ-ինը չեն:

Ճշտող հարցին` արդյո՞ք ռեպրեսիաների ենթարկվելու մտավախությունից են դուրս եկել խմբակցությունից, Աշոտյանը պատասխանեց. «Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարադատության միտում է, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»:

Աշոտյանը նաև նշեց, որ խմբակցությունը կարող են լքել ևս մի քանի պատգամավորներ, բայց ՀՀԿ-ն շարունակելու է թիվ մեկ քաղաքական խմբակցության դերակատարությունը։