|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ չորս ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ էին ոգևորվել, որ մեկ փաստաթուղթ են ստորագրել: «Հետաքրքիր ուրախություն էր»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ բոլորը քննադատում են, թե այս կենսաթոշակային համակարգը վատն է, այդ դեպքում պետք է բարեփոխումներ իրականացնել: «Բա ո՞վ պետք է անի այդ բարեփոխումները: Դուք էլ եղեք քաղաքական մեծամասնություն, դուք էլ արեք բարեփոխումներ, ո՞վ է ձեր ձեռքից բռնել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ռեֆորմ չանելը Հայաստանի համար հավասար է հանցագործության, իսկ ռեֆորմը ժամանակ է պահանջում:
«Ես երբեք չեմ ասել, թե պրոբլեմ չի լինելու, ես անհանգստացած եմ բոլորից շատ, որ խնդիրները հարթվեն: Ինձ նաև դուր է գալիս, որ պառլամենտում վերջերս սկսել են շատ խոսել, պառլամենտը շատ խոսելու համար է»,- ասաց պատգամավորը: