Տղերք, ամոթ է, գոնե դուք ձեր տեղում լինեիք. Ա. Աշոտյանը՝ ՀՀԿ Չարենցավանի գրասենյակի խուզարկման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետպատերազմական օրերին հանրության սեփականություն են դարձել տասնյակ ձայնագրություններ, վկայություններ, փաստեր, որ մեր երկիրը նպատակաուղղված հասցրել են պատերազմի եւ խայտառակ պարտությանը։
Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն։ Ճիշտ է, մտնում է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ խուզարկության։
Տղերք, ամոթ է, երկրի համար այս օրհասական պահին գոնե դուք ձեր տեղում լինեիք...»։