կարևոր
739 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 16:45
Հասարակություն

Իշխանության ներկայացուցիչների առաջ բուհերի դռները բաց են, իսկ ընդիմության` ո՞չ

Իշխանության ներկայացուցիչների առաջ բուհերի դռները բաց են, իսկ ընդիմության` ո՞չ

Օրեր առաջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսանողների հետ հանդիպել է  «Մեր ձևով»  շարժման անդամ, ֆերմեր Հարություն Մնացականյանը: 

Ըստ համալսարանում շրջող և Yerkir.am-ին հասած լուրերի հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարությունից կոշտ խոսակցություն են ունեցել համալսարանի ղեկավարության հետ, թե ինչո՞ւ են թույլատրել Սամվել Կարապետյանի թիմի անդամին հանդիպել ուսանողների հետ: 

Համալսարանի ղեկավարությունն էլ իր հերթին արդարացել է, թե չի իմացել այդ մասին:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ համալսարան էր այցելել Ալեն Սիմոնյանը: 

Այսինքն ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչների առաջ բուհերի դռները բաց են, իսկ ընդիմության առջև` ոչ: