|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի առջև դռները բաց են՝ լիարժեք համագործակցության վերադառնալու համար։ Վերջնարդյունքում, որպես Հայաստանում կայունության երաշխավորների, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք չկա։ Դա ապացուցված է ոչ թե տարիների, այլ դարերի փորձով, այդպես է գնահատված հայ ժողովրդի կողմից, այդպես արձանագրված է Հայաստանի պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել տպագրված և ոչ մի կեղծ դասագրքում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։