Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մենք ասել ենք եւ կրկնում ենք` մեր դռները բաց են բոլորի համար, միայն թե այնպես չլինի, որ գան հանուն իմիտացիայի»,- yerkir.am-ի հարցին ի պատասխան` ինչպե՞ս են ՀԱԿ-ում վերաբերվում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչի պատրաստակամությանը` միանալ ՀԱԿ-ին, ասաց ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը` հավելելով, որ եթե գան անկեղծ նպատակներով, կընդունվեն:
«Մեր խնդիրն իշխանությունը ժողովրդին տալն է, եւ եթե ժողովուրդը կընդունի, կհասկանա, կհավատա Տիգրան Կարապետիչին, մենք ոչ մի բան դրա դեմ չենք ունենա»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ օրերս ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտարարել էր ՀԱԿ-ին միանալու իր որոշման մասին, ՀԱԿ-ից, սակայն, ոչ ոք նրա մտադրությանը չէր արձագանքել: