կարևոր
445 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-10 19:02
Հասարակություն

Այստեղ ենք՝ հիշեցնելու, որ ՄԱԿ-ի առաքելությունը խորհրդանշական չէ․ ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին․ ՀՅԴ ՆԱՈւմ վարչության ատենապետն անգլերենով ուղերձ հղեց

Այստեղ ենք՝ հիշեցնելու, որ ՄԱԿ-ի  առաքելությունը խորհրդանշական չէ․ ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին․ ՀՅԴ ՆԱՈւմ վարչության ատենապետն անգլերենով ուղերձ հղեց

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին՝ անկախ դիտորդական առաքելություն ձևավորելու և  հայ ռազմագերիների իրական վիճակը պարզելու պահանջով։ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամները նաև մեղադրել են միջազգային կառույցներին՝ լռելու, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների ոտնահարության առջև աչք փակելու համար։

«Այստեղ ենք՝ հիշեցնելու, որ ՄԱԿ-ի առաքելությունը խորհրդանշական չէ․ ազատությո՛ւն Բաքվում պահվող հայ գերիներին»․ ՀՅԴ  ՆԱՈւմ վարչության ատենապետ Միրո Սարգսյանն անգլերենով դիմեց ՄԱԿ ներկայացուցչությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։