կարևոր
409 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-10 19:13
Հասարակություն

Կոչ ենք անում պահանջել՝ ազատելու Բաքվում պահվող հայ ռազմագերիներին․ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամը դիմեց ՄԱԿ-ին

Կոչ ենք անում պահանջել՝ ազատելու Բաքվում պահվող հայ ռազմագերիներին․ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամը դիմեց ՄԱԿ-ին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Երիտասարդները դիմել են ՄԱԿ-ին՝ անկախ դիտորդական առաքելություն ձևավորելու և  հայ ռազմագերիների իրական վիճակը պարզելու պահանջով։ ՀՅԴ ՆԱՈւՄ անդամները նաև մեղադրել են միջազգային կառույցներին՝ լռելու, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների իրավունքների ոտնահարության առջև աչք փակելու համար։

«Այսօր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է նշում, որը ձևակերպեց համամարդկային արժանապատվության, ազատության և իրավական անվտանգության հիմքերը»,- ներկայացնելով հայտարարությունը՝ նշեց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Խորեն Մուրադյանը։
 

«Այսօր՝21-րդ դարում տեղի են ունենում կեղծ դատավարություններ հայ ռազմագերիների դեմ, որտեղ խախտվում է նրանց իրավունքները։ Հայ ռազմագերիների պահման վերաբերյալ հասանելի տեղեկությունները ցույց են տալիս մի շարք հիմնարար խնդիրներ՝ գերիները երկարատև ժամանակով զրկված են լինում ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորությունից»,-ասվում է հայտարարաության մեջ։
 

Հայտարարության մեջ նաև նշված է, որ միջազգային զեկույցներում ընդգծվում է, որ նրանց նկատմամբ իրականացվող վարույթներն ,ինչպես նաև պահման ռեժիմները չեն ապահովում գերիների համար սահմանված նվազագույն երաշխիքները, գերության ընթացքում իրենց իրավունքների իրականացումը սահմանափակված է՝ այցելությունների սահմանափակում, փաստաբանի լիարժեք աջակցության բացակայություն, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության պակաս, և գործերի քննության ընթացքում գերիների իրավունքների ոչ պատշաճ ապահովում։

«Այս պայմաններում յուրաքանչյուր գերի ոչ թե պարզապես ազատությունից զրկված անձ է, այլ մի իրավիճակում գտնվող մարդ, որի նկատմամբ կիրառվող ընթացակարգերը չեն համապատասխանում միջազգային չափանիշենրին. կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանությանը անմիջապես միջամտել և պահանջել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատում, գնահատել նրանց դատավարությունները, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն և պահնպանել մարդու հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացումը։ Այսօր մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա առթիվ մենք հիշում ենք. որ իրավունքները չեն սահմանափակվում միայն տողերով այդ իրավունքները պահանջում են պաշտպանություն, արձագանք և գործողություն։ Աշխարհը, որ հավատում է արդարության և մարդու ազատության սկզբունքներին, չի կարող լռել այդ լռությունը կլինի անպատասխանատվության և անարդարության հավանություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում։